ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սյունիքը

Սյունիքը
24.06.2024 | 12:27

Սյունիքը Եվրոպան ու Ասիան կապող կարևորագույն օղակներից մեկն է: Բայց սա միակ պատճառը չէ, որ Սյունիքը այդքան կարևոր է: Պարզվում է 4506 քառ.կմ տարածք ունեցող Սյունիքը աշխարհի ամենահարուստ երկրամասերից մեկն է: Սյունիքն ավելի հարուստ է, քան Ադրբեջանը ու անգամ Պարսից ծոցի որոշ արաբական երկրներ: Սյունիքի հարստությունը Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի տարեկան ռազմական բյուջեից շատ ավելին է:

1) Սյունիքի մարզը պարունակում է մոլիբդենի համաշխարհային պաշարների գրեթե 7 %-ը, կա մոտ 11 500 000 տոննա մոլիբդեն։

2) Սյունիքի մարզում կա մոտ 1,5 միլիարդ տոննա երկաթ՝ մոտ 883 միլիարդ դոլար արժողությամբ։

3) Սյունիքի մարզում կա մոտ 4 000 000 տոննա պղինձ, դա մոտ 36 միլիարդ դոլար է:

4) Սյունիքի մարզում կա 238 տոննա մաքուր ոսկի և 16 000 000 տոննա ոսկու հանքաքար, դա մոտ 13 միլիարդ դոլար է։

5) Սյունիքի մարզում կան մոտ 100 հազար տոննա ուրանի հանքավայրեր։ Սա մոտավորապես նույնն է, ինչ ամբողջ Ռուսաստանում:

6) Բացի այդ, կան հսկայական քանակությամբ ալյումին, պլատին, մկնդեղ, սնդիկ, ցինկ, վոլֆրամ, տիտան, ածխածին, տորֆ, ադամանդ և այլն, որոնք հսկայական քանակությամբ են։

7) Հայաստանի հանքային ջրերի 50 %-ից ավելին գտնվում է Սյունիքի մարզում։

Սյունիքի մարզը միակ աշխարհագրական տարածքն է, որը կապում է Իրանը (դրանով իսկ Հնդկաստանը) Եվրոպայի հետ՝ շրջանցելով «թուրքական աշխարհը»։ Սյունիքն իր գոյությամբ խոչընդոտում է Թուրանի մեծ նախագծի իրականացմանը, քանի որ այն բաժանում է Թուրքիան Ադրբեջանից, Միջին Ասիան՝ թուրքական հանրապետություններից։

Arm Yan

Արթուր Ա. ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 3813

Մեկնաբանություններ